Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 29-ին՝ 16:54-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը: Մասնավորապես, հրաձգային զենք է կիրառվել Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ:
Հայկական կողմում տուժածներ չկան: Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։