Այսօր՝ հունիսի 29-ին, Կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման վերաբերյալ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ 31,600 դրամի փոխարեն, միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46,100 դրամից հասնելով 49,700-ի, իսկ զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի։
Նախարարը նշեց՝ 2018 թվականից մինչեւ հիմա կենսաթոշակը բարձրացել է 225 տոկոսով՝ 16,000 դրամից հասնելով 36,000 դրամի: Նա հավելեց, որ 2018 թվականին կենսաթոշակառուների թիվը 554,000 էր, իսկ 2023-ի հունիսի տվյալներով գերազանցել է 595,000-ը։
Կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման վերաբերյալ մանրամասները կարելի է կարդալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում։