ՆԳՆ-ից հայտնել են, որ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 28-30-ը հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 21 ահազանգ է ստացվել:
Մասնավորապես, ահազանգեր են ստացվել Երեւանում, Արտաշատ, Աշտարակ, Թալին, Հրազդան, Կապան, Աբովյան, Վեդի քաղաքներում եւ Զովունի, Աղնջաձոր, Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղազննում անցկացնելիս հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 8 սահնօձ, 5 շահմար, 1 իժ եւ տեղափոխել անվտանգ տարածք: