Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել` ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, եւ միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» եւ օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով, բ) տվյալ տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները:
2023-ի հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 1-ը հայտագրվելու հնարավորություն ունեն նաեւ ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով թափուր տեղեր կան, եւ դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։ Դիմորդները կարող են դիմել Գնահատման եւ թեստավորման կենտրոն հունիսի 30-ին՝ մինչեւ 20:00-ը, հուլիսի 1-ին` 9:00-17:00-ը ներառյալ: Հավելյալ տեղեկության համար զանգահարել (010)-55-92-68, (041)55-92-68 հեռախոսահամարներով: Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 8-ը ներառյալ: Ներբուհական քննություններ են նախատեսված ներքոնշյալ բուհերի հետեւյալ մասնագիտությունների մասնագիտական առարկաների համար`
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն եւ սպորտային մարզումներ», «011401.10.6 Ֆիզիկական դաստիարակություն եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», կրթական ծրագրեր) եւ «101401.00.6 Սպորտ»
- Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
- Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
- Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» եւ «021401.00.6 Կիրառական արվեստ»
- Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն»
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն»
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն եւ պատմություն» («021801.01.6 Արվեստի տեսություն, պատմություն եւ կառավարում»)
- Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն եւ սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ»
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն եւ սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի)
- Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր)
- Երեւանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության
- Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն»
- Երեւանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն»
- Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն»
- Երեւանի մշակույթի համալսարանի
- Եվրոպական համալսարանի «021201.00.6 Դիզայն» եւ «073101.00.6 Ճարտարապետություն» ։