Ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարանում նախօրեին արված հայտարարության՝ Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվելու գործընթացում։ «Երկու տարի առաջ ցույց տվեցինք առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդության, որին ես անձամբ ներգրավված էի։ Դա, այսպես ասած, տարածաշրջանում օրինակելի միջնորդություններից էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
Վրաստանն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս միջնորդի դեր կատարելու։ «Ուզում եմ եւս մեկ անգամ հրապարակավ այս ամբիոնից վերահաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք եւս մեկ անգամ ներգրավվելու որպես միջնորդ երկու երկրների, մեր բարեկամների միջեւ ընթացող բանակցություններում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։