Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը, որտեղ ավելացել է եւս մեկ հայ շախմատիստի անուն։
Լավագույնների ցանկում է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը. նա 89-րդն է։ Լավագույն հարյուրյակում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայում ԱՄՆ-ը ներկայացնող 40-ամյա Լեւոն Արոնյանը 2742 միավորով 15-րդ հորիզոնականում: 39-ամյա Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդ, 22-ամյա Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685) 53-րդ, 34-ամյա Հրանտ Մելքումյանը (2650) 97–րդ հորիզոնականում են։
Լավագույնների ցանկը շարունակում է գլխավորել 33-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը։