«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնել են, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից սկսել է չվերթերը Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Չվերթերը կկատարվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի:
«Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաեւ 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին եւ հետագայում սնանկ ճանաչվեց։ Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։