«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀԿԵ-ի՝ Երեւան-Բաթում-Երեւան երթուղով գործող մարդատար գնացքը ժամանակավորապես կմեկնի մինչեւ Թբիլիսի։ Հունիսի 2-ի ուղերթը եւս իրականացվել է մինչեւ Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի ուղեւորները (շուրջ 200 մարդ) ընկերության հաշվին ավտոբուսներով են տեղափոխվել Բաթում։ Երեւանից Բաթում հաջորդ ուղերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:
Հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետեւանքով վնասվել է Թբիլիսին սեւծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղեւորատար գնացքների շարժը Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ։ Երեւան-Բաթում-Երեւան երթուղու փոփոխությունը պայմանավորված է այդ հանգամանքով։ Ըստ «Վրացական երկաթուղիներ» ընկերության՝ երկաթուղային գծերն ամբողջությամբ մաքրվել են հուլիսի 1-ին Մարելիսի կայարանում տեղի ունեցած սողանքից: Կոնտակտային գծերը վերականգնվել են։ Գնացքների երթեւեկությունը կվերականգնվի հուլիսի 3-ին` 17:00-ին։