Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ հուլիսի 3-ին՝ 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք եւ 60 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։