ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներով եւ անվտանգությամբ զբաղվելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր «Ռեւանշ-3» գործողության մասին պետական հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%- ն ասել է «այո»,–թվիթերյան իր գրառման մեջ նշել է խոսնակը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղան ընդգծել է, որ դա թշնամանքի աղաղակող դրսեւորում է, եւ միջազգային դատապարտումը եւ կանխարգելումը պարտադիր են: