ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 4-ի 18:55-ից հուլիսի 5-ի 00։10-ն Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հուլիսի 5-ի 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։