Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման հարցով ելույթում անդրադարձել է Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաեւ խուսափելու լարվածության սրացումից։
Ալիս Ուայրիմու Նդերիտուն հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի վճիռը, որը պարտադիր է կատարման համար, եւ կոչ է արել ապահովելու ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։