Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության ընդունմանը, որը կլինի տեւական, կայուն եւ խաղաղության համար հիմքեր կապահովի։
Դեսպանը հավելել է, որ խնդիրների կարգավորման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Քրիստինա Քվինի համոզմամբ՝ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տեւական, կայուն եւ կապահովի հիմքեր խաղաղության համար։
«ԼՂ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տեւած եւ բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տեւական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը ԼՂ-ում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է եւ իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,- շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։