Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ անցկացվել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույց, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Վարչապետներն ընդգծել են երկու ազգերին միավորող պատմամշակութային ամուր կապերը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ:
Զրուցակիցները նշել են, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվելու երկխոսության ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կդառնա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը: Կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: