«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 19-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը վերլուծում են 44-օրյա պատերազմից հետո ստեղծվող պատմաքաղաքական պատումները։ Այս թեմայի ընտրությունը պայմանավորված է օրերս ԱԺ քննիչ հանձնաժողովում երկրի ղեկավարի հնչեցրած դատողություններով եւ դրանց ապացուցողական բազայի, մեղմ ասած, կասկածելիությամբ։