ՀՀ վրչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ:
Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը եւ այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերի անհրաժեշտությունը: Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: