ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 12-ին՝ 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: