Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 12-ին՝ 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաեւ 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղակատվությունն է տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունից միաժամանակ հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` 23:25-ի սահմաններում, իբր կրակ են բացել Շուշիի շրջանի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանական գերատեսչությունում Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն են որակել: