ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 12-ին՝ 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ են բացել Սյունիքում՝ Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի զինուժի կրակոցից երկրորդ հայ զինծառայողն է վիրավորվել: ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 12-վաղ առավոտյան՝ 05:30-ին, այնուհետեւ նույն օրը՝ 12:10-ին, կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Ե. Խ.-ն եւ Ն. Թ.-ն: Զինծառայող Ե. Խ.-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, Ն. Թ.-ի վիճակը՝ բավարար: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: