Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը 2024 թվականից խստացնում է Կիեւին ֆինանսական օգնության տրամադրման պայմանները, որն առաջիկա չորս տարիների ընթացքում պետք է կազմի 50 միլիարդ եվրո։ Այդ միջոցները կհաշվեգրվեն միայն կոնկրետ բարեփոխումների կատարման եւ երկրի վերակառուցման շրջանում ներդրումային ծրագրերի ստորագրման դիմաց: Ի դեպ, ներկայում Կիեւը եվրոպական ֆինանսավորումը ստանում է առանց նախնական պայմանների:
Դոմբրովսկիսը հավելել է, որ ֆինանսավորում ստանալու համար Կիեւը պետք է ընդունի Ուկրաինայի՝ բարեփոխումներ եւ ներդրումներ ներառող վերակառուցման ծրագիր, ինչպես նաեւ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նպատակով անհրաժեշտ բարեփոխումներ: «Համապատասխանաբար, գումարը կփոխանցվի այդ ներդրումների եւ բարեփոխումների կատարմանը զուգընթաց»,- շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալը։