Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանը չի բացառել Լեռնային Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Բաքվի՝ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բայրամովը հայտարարել է նաեւ բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա արվի Կարմիր խաչի միջնորդությամբ եւ անցակետի կանոնների պահպանմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը քննարկվել են նաեւ Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանն առնչվող հարցեր: