Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ին 14:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Ըստ Արցախի ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաեւ 82 մմ տրամաչափի ականանետ եւ ՁՀՆ-7 նռնականետ։