«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 20-րդ թողարկման ընթացքում Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը խոսում են 44-օրյա պատերազմից հետո բանակի վիճակի եւ դրա շուրջը ծավալվող ռազմահասարակական շարժումների մասին, որոնք զինված ուժերն ամրացնելու փոխարեն նպաստում են հայդուկային ռազմարվեստի զարգացմանը։ Մինչդեռ, նրանց կարծիքով, անվտանգության ապահովման մենաշնորհը պետությանն է, իսկ բանակն ամրացնելու ամենակարճ ճանապարհը հաշվետվողականությունն է, որն իր հետ բերում է նաեւ արդյունավետություն։