Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը ողջունել է Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններում որոշ կարեւոր կետերում առաջընթացի գրանցումը։ Նա շեշտել է, որ երկու երկրների միջեւ բանակցությունները պետք է շարունակվեն` միաժամանակ հորդորելով զուգահեռաբար հնարավորինս շուտ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը եւ հեռացնել բոլոր ապօրինի անցակետերը:
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է հումանիտար օգնության եւ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիություն ունենա, որպեսզի խուսափի լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամից»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է եվրապատգամավորը։