Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին արտահերթ նիստում ընտրեց համայնքի նոր ղեկավարի:
Համայնքի ավագանու 27 անդամներից նիստին ներկա էր 17-ը: 15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համայնքի ղեկը հանձնվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Զավեն Մանուկյանին։
Նորընտիր ղեկավարը շնորհակալություն հայտնեց իր թիմին վստահության համար եւ խոստացավ, որ կլինեն յուրաքանչյուր բնակչի կողքին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերից, ինչ համայնքի իշխանության կառավարումն անցել էր Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ «Ախուրյան» եւ «Հաղթանակ» կուսակցությունների միավորման արդյունքում, քաղաքական կրքերը չէին հանդարտվում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն Ախուրյանում իշխանությունը զիջել էր միայն մեկ ավագանու մանդատով, չէր էլ թաքցնում, որ իրենց դուր չի գալիս համայնքի կառավարումը, եւ ամեն ինչ անելու են իշխանությունը վերցնելու համար:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։