«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ այս տարի Ուտելի բույսերի փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 22-ին Թումանյանի ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղում։
Փառատոնն արդեն ավանդական է դարձել․ արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում։
2023-ին փառատոնի կարգախոսն է՝ «Արի՛ Լոռի, գնանք քոլի»։ Լոռին հարուստ է բուսատեսակների բազմազանությամբ և խոհանոցում դրանց օգտագործմամբ։ Տեղացիներն ամեն գարուն-ամառ բույսեր են հավաքում եւ այդ համեմունքներով պատրաստում յուրահատուկ ու համեղ կերակուրներ։ Պատահական չէ, որ լոռեցիներին անվանում են «քոլեցի»։
Փառատոնի ընթացքում տեղի կունենան լոռեցիների հավաքած, մշակած բույսերից պատրաստած ուտեստների, չորացված ու պահածոյացված բույսերի համտես եւ վաճառք, վարպետաց դասեր, քայլարշավներ՝ վայրի հավաքչության կանոնների ուսուցմամբ ու պատմությամբ, ժողովրդական խաղերի, ազգային երգ ու պարի ուսուցում։
Փառատոնի նպատակն է ոչ նյութական ժառանգության պահպանումը եւ հայկական ավանդական խոհանոցի հանրայնացումը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։