ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հուլիսի 21-ին պալատի քննարկմանը կներկայացնեն օրինագիծ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական վետերանի կարգավիճակ շնորհելու մասին։ Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում եւ լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով: Ըստ այդմ՝ մարտական վետերան են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչեւ 1991 թվականի դեկտեմբեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած մարտիկները։
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ մարտական գործողությունների վետերանի կարգավիճակն այս հակամարտության մասնակիցներին իրավունք կտա ստանալու որոշակի արտոնություններ, այդ թվում՝ ամենամսյա կանխիկ վճարներ, առողջարանական բուժում, անվճար պրոթեզավորում եւ այլն։