«Թալիբան» շարժման կառավարությունը հրապարակել է առաջարկությունների ցանկ, դրանք չկատարելու համար Աֆղանստանում փակվել են գեղեցկության սրահները։ Ըստ այդ հրահանգների՝ կանայք նախքան դիմահարդարումը պետք է լոգանք ընդունեն, որի համար յուրաքանչյուր գեղեցկության սրահում պետք է հատուկ կահավորված տեղ հատկացված լինի։
Ծեսի ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել դիմահարդարման միջոցներ։ Կին դիմահարդարները նամազի ժամին պետք է ավանդական հիջաբ կրեն, ընդհատեն աշխատանքն ու աղոթեն։ Գեղեցկության սրահներում արգելվում են նաեւ տղամարդկանց ներկայությունը եւ տեսախցիկների տեղադրումը։
Առաքինության եւ կանխարգելման նախարարության խոսնակ Ակիֆ Մոհաջերը բացատրել է, որ միջոցառման նպատակն է հոգ տանել աֆղանստանցիների ընտանեկան բյուջեի համար։