Լոռու մարզի Ախթալա քաղաքում Ադրբեջանից բռնի տեղահանված չորս ընտանիք բնակարանի գնման վկայագիր է ստացել։
Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Հուլիսի 18-ին բնակարանի գնման հավաստագրերն ընտանիքներին է հանձնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Մարզի ղեկավարի հետ Ախթալա են այցելել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Ալավերդի համայնքի ավագանու անդամներ։
Մեկսենյականոց բնակարանի ձեռքբերման վկայագրեր են ստացել Լամարա Միրզոյանը, Նվարդ Սիլիկովան եւ Յաշա Գրիգորյանը, չորսսենյականոց բնակարանի հավաստագիր՝ Մարյանյան ընտանիքը։
Լոռու մարզում ապրող 5 ընտանիքի համար (Սպիտակ համայնքում բնակվող 1 եւ Ախթալա համայնքում՝ 4) վկայագրեր հատկացվել են Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ մայիսի 23-ի նիստի դրական եզրակացության արդյունքում։
Եզրակացությունը հաստատվել է ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով:
Աջակցությունից օգտվել են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերածղ այն ընտանիքները, որոնք համապատասխանում են Կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։