Հուլիսի 21-ին Լոռու մարզ այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ եղել է Ալավերդիում, հետեւել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) մայրուղուց դեպի Սանահինի վանք եւ Ակներ գյուղ տանող ավտոճանապարհների շինարարության ընթացքին։
Լոռու մարզպետի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ պաշտոնյաներն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կատարել են դիտարկումներ, զրուցել տեղի բնակիչների հետ եւ կարեւորել զբոսաշրջության ու տնտեսական ակտիվության համար էական նշանակություն ունեցող այս ճանապարհի նորոգումը։
Ընթացիկ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։ Հիմնանորոգվող 9,38 կմ երկարությամբ ճանապարհի պայմանագրային արժեքը 1,99 մլրդ դրամ է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։