Երեւանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, 1702-ը՝ վճարովի։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը։
Մայր բուհում թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, 308-ը՝ վճարովի։