Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեսնում է որպես Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հնարավորություն։ «Ո՞վ գիտի, միգուցե դա շատ կարեւոր օր կլինի Ուկրաինայի համար, սա ընդամենը իմ կանխատեսումն է»,- հավելել է նախարարը։ Ըստ նրա՝ Ուկրաինան կհաղթի պատերազմում մինչեւ հաջորդ ամառ։ «Այո՛, մենք կհաղթենք այս պատերազմում»: Հաղթանակից հետո Ուկրաինան կկարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, համոզված է նախարարը։
Ռեզնիկովը համոզված է, որ պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը բխելու է բուն դաշինքի շահերից։ «Որովհետեւ մենք դարձել ենք ՆԱՏՕ-ի իսկական արեւելյան վահանը կամ Եվրոպայի արեւելյան վահանը: Ուկրաինան իրական մարտական փորձ է ձեռք բերել՝ ինչպես զսպել ռուսներին, հաղթել նրանց, ծեծել ՆԱՏՕ-ի ստանդարտ զենքերով»,- շեշտել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը: