Ուկրաինան կանգնեցրել է ռուսական զորքերի ուղղությամբ հակահարձակումը: POLITICO պարբերականում այդ երկրի վարչապետ Դենիս Շմիգալը գրել է, որ «Ուկրաինան այս պատերազմում կարող է իրեն համարել հաղթած այնքան ժամանակ, քանի դեռ նա աշխարհի քարտեզի վրա կա, նույնիսկ եթե կոնֆլիկտի հարթման ճանապարհին մենք կորցնենք մեր տարածքների մի մասը, հրաժարվենք ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունից»:
Ամերիկյան եւ եվրոպական պաշտոնյաները New York Times-ին տեղեկացրել են, որ հակահարձակման առաջին երկու շաբաթների ընթացքում ուկրաինական բանակի մեկ քառորդը կա՛մ ոչնչացվել է, կա՛մ վնասվել, իսկ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ «հակահարձակումը դադարի մեջ է»: Նախագահը սպասում է, որ արեւմտյան երկրները կլրացնեն ուկրաինական զինուժի կորուստները:
ԱՄՆ նախագահն արդեն իսկ արձագանքել է՝ նա Ուկրաինային 2,3 միլիարդ դոլարի օգնության փաստաթուղթ է ստորագրել, որի 1,3 միլիարդը կծախսվի միայն զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով: