Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ամփոփեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Gamechangers: girls for girls» ծրագիրը: Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում բնակվող 12-24 տարեկան աղջիկները ներկայացրին իրենց աշխատանքները: 70 մասնակիցները ձեւավորել էին 12 թիմ, յուրաքանչյուրը մշակել էր տեսախաղի սեփական նախատիպը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ խաղալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Գուստավո Օլիվեյրա Պուգլիեզի ստեղծած «Ice Breaker Energizer» խաղը, ունենալ ուսուցողական քննարկում «Ամեն ինչ խաղ փոխելու մասին» խորագրով։
Ծրագրի պատասխանատուները վստահեցրին, որ սա մասնակիցների սեփական խոսքն է տեսախաղերի ստեղծման ոլորտում՝ վերացնելով սոցիալական կարծրատիպերն ու թերի պատկերացումներն այն մասին, թե այս ոլորտն աղջիկների համար չէ:
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։