Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հավաքել է 536 հազար 898 մարդու ստորագրություն, որոնք դեմ են, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Ըստ Թովմասյանի՝ այդքան մարդ Հայաստանում Փաշինյանին չի լիազորում, որ նա Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում:
«ՔՊ կուսակցությունն ունի 3000 համակիրներ, անդամներ, եւ չի կարող 3000 անդամ ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի ու 13 միլիոն հայերի ճակատագիրը»,- հուլիսի 24-ին հայտարարել է Թագուհի Թովմասյանը:
Ստորագրահավաքը Թովմասյանը նախաձեռնել է այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին Բրյուսելում նրան ասել են. «Գիտե՞ք, ձեր երկրի վարչապետը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ դուք այստեղ խոսում եք Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին»: