asbarez.am կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի (crowdfunding) առաջին հարթակը` «Առֆի»-ն (ARFI-Armenia Financed, ֆինանսավորված է Հայաստանում) կմեկնարկի հաջորդ ամիս: Այն բացառիկ հնարավորություն կընձեռի նաեւ սփյուռքահայերին՝ ներդրումներ կատարելու Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի սթարթափներում (startup), փոքր ու միջին ձեռնարկություններում: Ըստ նախաձեռնողների՝ «Առֆի» հարթակի հիմնական նպատակներից են Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումը, Հայաստան-Սփյուռք փոխշահավետ կապերի ստեղծումը` ուղղված նաեւ հայրենիքի տնտեսության զարգացմանը:
Լոս Անջելեսում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Առֆի»-ի գործադիր տնօրեն Էդգար Էվոյանը նշեց, որ հարթակը բացառիկ է իր բնույթով, այն պաշտպանում եւ հավելյալ եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս ներդրողներին` միաժամանակ օգնելով Հայաստանի տեղական գործարարներին:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։