Լեհաստանում սկսել է գործել ռուս-ուկրաինական պատերազմում վնասված, շարքից դուրս եկած «Լեոպարդ» տանկերի վերանորոգման գործարանը։ Այս մասին Twitter-ում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Առաջին երկու «Լեոպարդ» տանկերն Ուկրաինայից տեղափոխվել են «Բումար» գործարան»,- գրել է Բլաշչակը։
Գերմանիայում արտադրված «Լեոպարդ» տանկերը ուկրաինական ռազմաճակատում օգտագործվում են 2023-ի հունիսի սկզբից։