Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 24-ին օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման եւ համապատասխան էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին։ Խոսքը ռուսական ազգային արժույթի լրացուցիչ ձեւի մասին է, որը կթողարկվի փողի՝ գոյություն ունեցող ձեւերին զուգահեռ։ Ռուսական ռուբլին այսուհետեւ կունենա երեք ձեւ՝ կանխիկ, անկանխիկ եւ թվային։
Նոր դրամական ձեւաչափով գործարքներ հնարավոր կլինի կատարել ռուբլու թվային հարթակի՝ հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով, որի օպերատորն, ըստ օրենքի, Ռուսաստանի բանկն է։