Ռուսաստանի Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Իգոր Եֆրեմովի հաշվարկներով՝ եթե ՌԴ իշխանություններն ընդլայնեն զորակոչային տարիքի սահմանները, 2 միլիոնով ավելի շատ մարդ կզորակոչվի, եթե ներկայիս՝ 18-27 տարեկանի սահմանը չպահպանվի: Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանում զորակոչային տարիքը այսուհետեւ կլինի 18-30-ը։
Զորակոչի հին կանոններով 2023-ին զորակոչիկների թիվը 6,78 միլիոն է։ Մինչդեռ 18-30-ի շեմերի ընդլայնման դեպքում 2024-ին զորակոչիկների թիվը Ռուսաստանում կաճի գրեթե մեկ երրորդով՝ հասնելով 9,14 միլիոնի, այնուհետեւ այդ թիվը տարեկան կավելանա մոտ 100 հազարով։ Միաժամանակ զորամիավորումների թիվը 2024-ին կաճի գրեթե մեկ երրորդով։
Իգոր Եֆրեմովն ընդգծել է, որ դրանք մոտավոր հաշվարկներ են, որոնք կարող են սխալ լինել մարդահամարի ընթացքում սխալների, ներգաղթը հաշվի չառնելու եւ այլ գործոնների պատճառով։ Ժողովրդագրությունն ուսումնասիրող Ալեքսեյ Ռակշան իր հերթին նշել է, որ 2021-ի մարդահամարի սխալներով հանդերձ 2023-ի սկզբին Ռուսաստանում 21-29 տարեկան 6,5 միլիոն տղամարդ կար։ Ալեքսեյ Ռակշանի հաշվարկներով եւս՝ զորակոչի տարիքային շրջանակի ընդլայնմամբ նորակոչիկների թիվը կավելանա 2,2 միլիոնով։