Հուլիսի 16-25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որտեղից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով։
Հայաստանը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի սան Տիգրան Մխիթարյանը եւ Վանաձորի մաթեմատիկական եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը:
Ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը եւ Արման Խառատյանը, գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։