Կենտրոնական Գերմանիայի սոցիալական հարցերի ինստիտուտի (DZI) տվյալներով՝ գերմանացիները 2022 թվականին 1,012 միլիարդ եվրո են փոխանցել պատերազմից տուժած ուկրաինացիներին օգնելու համար:
Այս վիճակագրությունում ընդգրկված չէ մասնավոր անձանց կամավոր հիմունքներով այլ օգնությունը, ինչպես նաեւ նյութական նվիրատվությունները եւ մարդասիրական աջակցությունը: DZI-ի տվյալներով՝ գերմանացիներն անցած տարի տարբեր նպատակների համար ընդհանուր առմամբ նվիրաբերել են 12,9 միլիարդ եվրո, ինչը 2021-ի համեմատ 0,3 տոկոսով ավելի է։
Գերմանիայում բարեգործական նախորդ ռեկորդը գրանցվել է մոտ 20 տարի առաջ՝ 2004 թվականին․ Հարավարեւելյան Ասիայում ցունամիի զոհերին նվիրատվությունները եղել են 670 միլիոն եվրո։