«Հայաստանի Հանրապետությունը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն իմաստով, որ ԼՂ-ն պիտի լինի բանակցությունների կողմ, նրանց անվտանգությունը պետք է քննարկեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով միջազգային մեխանիզմի շրջանակում»,- այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով առաջին հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կարծում է, որ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը, կառավարությունը այդ քննարկումներում հնարավորություն կունենան առաջադրելու իրենց հուզող հարցերը և ոչ միայն բովանդակություն գեներացնելու, այլև կրելու այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը և ոչ միայն պատասխանատվությունը: