Վարչապետի այսօրվա ասուլիսում հարց հնչեց՝ կապված Վարդան Օսկանյանի վերջին դիմումի հետ, որով նա վարչապետին խնդրում է իրեն հնարավորություն տալ բեկում մտցնելու բանակցություններում: Արդյո՞ք վարչապետը նրան տալու է այդ հնարավորությունը:
«Ինչ վերաբերում է նախկին ԱԳ նախարարին, բոլոր նախկիններն էլ կարող են նման հայտարարություն անել, բայց եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ, պարոն Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում կարող էր այդ բեկումը մտցնել եւ մեզ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը: Վարդան Օսկանյանն ասում է, որ պետք է շեշտել, թե ԼՂ-ն ԽՍՀՄ-ի ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ:
Մինչեւ Օսկանյանի հայտարարությունը նույն ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հանդիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է ԼՂ ինքնավար մարզի այդ եզրույթը, եւ վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել»,- ասել է վարչապետը: