«Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ մենք այս հարցով չենք դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ պարտադրի Ադրբեջանին»,- լրագրողներից մեկն այսպիսի հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին:
«Դա մեր հնարավոր գործիքակազմի մեջ է, եւ հասկանալիորեն մենք նաեւ այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում եւ կապի մեջ ենք ՄԱԿ-ի մշտական անդամ եւ ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա, կարելի է մեկ ժամում դիմել: Խնդիրն այն է, թե դիմելու հարցում որոշում կընդունվի՞, թե՞ չէ: Անվտանգության խորհուրդ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: