«Ի՞նչ կարող է անել Հայաստանը Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովելու համար: Նախկին բանաձևը չի աշխատում: Ո՞րն է ձեր բանաձևը»,- այսպիսին էր վարչապետին ուղղված հաջորդ հարցը:
«Մենք պետք է դուրս գանք էն տրամաբանությունից, թե ամբողջ աշխարհը քնում և մտածում է, թե ոնց մենք էս հարցը լուծենք: Դա մենք պետք է լուծենք: Սա ռեպուտացիոն խնդիր է Ռուսաստանի համար, թե աշխարհաքաղաքական և թե քաղաքական: Եվ մեծ հաշվով նրանց առաքելությունը դրված է կասկածի տակ: Եվ երբ ասում ենք, որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա շատ մեծ խնդիր ա Ռուսաստանի համար և առաջին հերթին իր առաքելության վստահելիության առումով: Մեզ այլ բանաձևեր և այլ դիտանկյուններ են պետք, և մենք փորձում ենք գտնել այդ դիտանկյունները մասնավորապես տարածաշրջանում մեր հարաբերությունները կարգավորելու իմաստով»,- պատասխանում է ՀՀ վարչապետը: