Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդրին եւ ասել, որ «Հայաստանը միշտ էլ ճանաչել է, բայց միշտ չէ, որ հայտարարել է»: Նա ցավով արձանագրում է, որ ըստ էության աշխարհում չկա մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս:
«Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվել ենք, թե չէ, եւ որն է եղել մեր դիրքորոշումը: Մենք ասել ենք՝ կապ չունի, որ աշխարհն այլ կերպ է ընկալում, եւ մենք այլ կերպ պետք է վարվենք, եւ ինչ-որ փուլում ես էլ եմ այդպես վարվել, բայց ի վերջո իրականությունը եւ իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի առջեւ: 2023-ի մայիսի 14-ին, եթե չեմ սխալվում, Բրյուսելում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ԵՄ նախագահի ղեկավարությամբ, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 86 600 քկմ եւ 29 800 քկմ շրջանակներում: Թե ինչու եմ ես համաձայնվել նման պայմանավորվածության, ասուլիսի մեկնարկի պահից ես այդ հարցին եմ պատասխանում»,- ասել է պարոն Փաշինյանը: