Հուլիսի 26-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 26-ի եւ 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարեւելյան՝ 3-5 մ/վ: Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երեւան քաղաքում հուլիսի 26-ի ցերեկը առանձին հատվածներում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Հուլիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին եւ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։