Մի քանի օր առաջ էկոնոմիկայի եւ հասարակական կազմակերպությունների գծով Ֆրանսիայի պետքարտուղարը ստիպված է եղել հրաժարական տալ այն բանից հետո, երբ «Փլեյբոյի» շապիկին հայտնվել է նրա գայթակղիչ լուսանկարը:
Ըստ BFMTV-ի՝ 40-ամյա Մառլեն Շյապան հարցազրույց է տվել էրոտիկ ամսագրին եւ մասնակցել պրովոկացիոն ֆոտոսեսիային: Կառավարության անդամները ցնցվել են՝ տեսնելով նրա կիսամերկ լուսանկարը: Մինչդեռ ամսագրի այդ համարը Ֆրանսիայում սպառվել է երեք ժամում: Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ Շյապայի արարքը «կտրականապես տեղին չէր այսօրվա սոցիալական համատեքստում»:
Նախկին պետքարտուղարն արձագանքել է, որ ինքն ամենուր պաշտպանում է կանանց իրավունքները, եւ որ «Ֆրանսիայում կանայք ազատ են»: