Փաշինյանի երեկվա ասուլիսին Ֆեյսբուքի արձագանքները նրան հաստատ չէին ուրախացնի:
Օրինակ՝ Հասմիկ Ավագյանը գրում է. «Նախանձում եմ բոլորի նյարդերին, ովքեր կարողացել են լսել այդ ձայնն ու ասուլիսը: Հալալ է ձեզ, ընկերներ»:
Նարինե Բադալյանը 2,5 տարի հետո որոշել է առաջին անգամ հետեւել վարչապետի մտքերին: Եվ ահա նրա արձագանքը. «Բոլոր մասնիկներով Արցախն ու արցախահայությանը ատող մարդուց Արցախի լուծում ենք ուզում: Գնա էլի,- դիմում է նա Փաշինյանին,- ցավացնելու տեղ էլ չկա, էլ քանդելու բան չկա»:
Արաքս Թադեւոսյանը գիտեր, բայց եւս մեկ անգամ համոզվեց. «Ոնց ա սա ատում Արցախն ու արցախցիներին… ու ոնց չի կարողանում կամ չի ուզում թաքցնել իր ատելությունը»:
Իր ասուլիսով Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ամրագրեց Հարություն Հարությունյանի ավելի վաղ ունեցած կարծիքը. «(Իշխանությունից-խմբ.) նա կգնա միայն մի դեպքում՝ քաղաքացիական բախումների զոհերի արյան վրա ոտքերը մաքրելով: Նա ոչ թե չի սիրում Արցախն ու արցախցիներին, նա ատում է հային, որտեղ էլ այդ հայը ապրի»:
Քրիստինե Գորոյանը Փաշինյանին բռնեցնում է նեղմիտ ու անհեռատես լինելու մեջ. «Ոնց կարելի է սեփական բառերիդ ու դրանց հետեւանքներին էս կարգի կշիռ չտալ: Ամեն անգամ թվում է, թե էլ զարմանալու տեղ չկա, բայց զարմացնում ա, զարմացնում են (հավանաբար նկատի ունի նաեւ վարչապետի տիկնոջը-խմբ.)»:
Հարութ Ուլոյանը փաստարկում է մյուսների զգացողությունները.
«Փաստորեն, ըստ Փաշինյանի․
1․ 2021 թվականին Փաշինյանին ձայն տվողները ՔՊ-ի ծրագիրն ընթերցել ու «Ղ͟ա͟ր͟ա͟բ͟ա͟ղ͟յ͟ա͟ն͟ ͟հ͟ա͟կ͟ա͟մ͟ա͟ր͟տ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟խ͟ա͟ղ͟ա͟ղ͟ ͟եւ ͟հ͟ա͟մ͟ա͟պ͟ա͟ր͟փ͟ա͟կ͟ ͟կ͟ա͟ր͟գ͟ա͟վ͟ո͟ր͟ո͟ւ͟մ͟ը͟՝͟ ͟ա͟ր͟ց͟ա͟խ͟ա͟հ͟ա͟յ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟ի͟ն͟ք͟ն͟ո͟ր͟ո͟շ͟մ͟ա͟ն͟ ͟ի͟ր͟ա͟վ͟ո͟ւ͟ն͟ք͟ի͟ ͟ի͟ր͟ա͟ց͟մ͟ա͟ն͟ ͟մ͟ի͟ջ͟ո͟ց͟ո͟վ͟» դրույթից հասկացել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ա ու պետք ա ինքնորոշվի Ադրբեջանի կազմում, ու միայն դրանից հետո են գնացել ու ընտրել ՔՊ-ին։
Փաշինյանին ձայն տվածները պետք ա շատ լուրջ եզրակացություններ անեն սրանից։
2․ Ով Ղարաբաղում քննադատում ա Փաշինյանին, պետք ա հրաժարվի Հայաստանից Ղարաբաղ ուղարկվող ցանկացած օգնությունից։
Վաղն էլ սա կարելի կլինի տարածել Հայաստանի բյուջեից աշխատավարձ ստացողների վրա, մյուս օրն էլ Փաշինյանին քննադատող յուրաքանչյուր անձի վրա, չէ՞ որ ամեն դեպքում բոլորի գործունեությունն էլ կառավարությունն ա ապահովում։ Հաջորդ օրն էլ կասեն՝ ով դժգոհ ա Փաշինյանից, թող լքի Հայաստանը, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս եք ապրում մի երկրում ու այդ երկրի ղեկավարին համարում, ենթադրենք, դավաճան, չարիք կամ պատուհաս»: