Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվար-հունիսի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկությունը:
Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 1000 խոշոր հարկ վճարողները 2023 թվականի հունվար-հունիսի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը եղել է ավելի քան 668 միլիարդ 245 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 206 միլիարդ 277 միլիոն դրամ։